Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Հայաստանը կլինի ամբողջական այն օրը, երբ հայաստանաբնակները չեն լքի իրենց բնօրրանը. Վարդան Օսկանյան. Facebook

ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Երեկ ուշ երեկոյան ինձ զանգեց ԱՄՆ-ից նոր ժամանած իմ ընկերը, որն ավարտել է Հյուսիսային պողոտայում իր գնած բնակարանի ձևավորումն ու կահավորումը և արդեն Հայաստանում եղած ժամանակ մնում է իր տանը: Նա ինձ հրավիրեց սիգար ծխելու և զրուցելու:

Այդ շենքի յոթերորդ հարկից հրաշալի էր երևում Երևանը և Հյուսիսային պողոտան՝ լեփլեցուն սրճարաններով, զբոսանքի դուրս եկած մարդկանց բազմությամբ:

Մտովի տեղափոխվեցի 90-ականների սկզբները՝ հիշելով մութ ու ցուրտ Երևանը: Այդ պահի իրական և մտավոր պատկերները մոտս երկու միտք ծնեցին:

Նախ, որ այն, ինչ տեսնում եմ, ամբողջ Հայաստանը չէ: Հյուսիսային պողոտայում նստած յուրաքանչյուր ուրախ հայի դիմաց կա Հայաստանի հարյուր քաղաքացի, որ ոչ միայն հնարավորություն չունի սրճարանում ժամանակ անցկացնելու, այլև տարված է օրվա իր գոյապրուստը հոգալով: Մեր խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնում բյուրեղացած կենսակերպը համընդհանուր դարձնել ամբողջ Հայաստանի համար: Ես կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում սա հնարավոր է անել և հնարավոր է անել կարճ ժամանակում:

Երկրորդ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա ճիշտ գնահատել Հայաստանի անցած ճանապարհը, ներկան և ապագայի նկատմամբ մեր ակնկալիքը, պետք է կարողանա ճիշտ համադրությունը գտնել երկու մոտեցումների՝ առաջին, անկախ ամեն ինչից, այն ամեն դրականը, ինչ կա այսօր Հայաստանում, պետք չէ համարել, որ այդպես էլ պետք է լիներ: Դա կարող էր և չլինել կամ շատ ավելի վատ լինել: Մեր պատմությունը դրա վկան է: Այն, ինչ այսօր կա, իրոք մեր ժողովրդի նվիրումի, զոհաբերության, աշխատասիրության և խիզախության արդյունքն է: Ուստի եկե՛ք ըստ արժանվույն գնահատենք մեր ձեռքբերածը:

Սակայն մյուս կողմից բացարձակապես պետք չէ բավարարված լինել այս նույն վիճակով, և պետք է անհանդուրժող լինել բոլոր այն թերությունների և բացասական երևույթների նկատմամբ, որոնք այսօր կան Հայաստանում: Ահավասիկ, այս երկու մոտեցումների ճիշտ համադրումն է միայն, որ մի կողմից մեզ մոտ ավելորդ հիացմունք չի առաջացնում ներկա վիճակի նկատմամբ, մյուս կողմից՝ հուսալքություն ապագայի նկատմամբ:

Իրոք սքանչելի է, որ սփյուռքահայը, թողնելով Նյու Յորքի իր բարեկեցությունը, մտածում է Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին: Սքանչելի է, որ հազարավոր սիրիահայեր կրակից և մահվան սպառնալիքից մայր հայրենիքում պատսպարվելու հնարավորություն ունեն: Բայց մյուս կողմից՝ ցավալի է, որ բազմահազար հայեր լքում կամ մտածում են երկիրը լքելու մասին՝ իրենց և իրենց երեխաների ապագան օտար ափերում փնտրելու:

Հայաստանը կլինի ամբողջական այն օրը, երբ ոչ միայն Սփյուռքի մեր հայրենակիցները կցանկանան վերադառնալ հայրենիք, այլև առաջին հերթին հայաստանաբնակները մտքի ծայրով անգամ չեն անցկացնի իրենց բնօրրանը լքելու գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում