«Ես ինձ իրավունք չեմ վերապահի որևէ ձևով փորձել մեղմել այդ մեղադրանքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հոր` Վաչագան Ֆարմանյանի արած այն հայտարարությանը, թե` «արմատական ընդդիմությունը և իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի հետաքննությունը»:
Նա միաժամանակ հավաստիացնում է, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը ՀԱԿ-ի և անձամբ իր օրակարգում գտնվում է թիվ մեկ հորիզոնականում:







































