Մոլդովայի Լիբերալ կուսակցության ղեկավար Միխայ Գիմպուն հայտարարել է, որ հանրապետության պետական լեզուն պետք է դառնա ռումիներենը:
Համապատասխան հարցը, նրա կարծիքով, պետք է կայացվի համաժողովրդական քվեարկության ժամանակ, գրում է Մոլդովայի «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Եթե ռումիներենը հաստատվի որպես պետական լեզու, այդ ժամանակ, ըստ Գիմպուի, պետական լեզվի մասին հոդվածը հարկ է ընդհանրապես հանել Մոլդովայի Սահմանադրությունից:
Ինչպես հաղորդում է Noi.md-ը, քաղաքական գործիչն այդպիսի հայտարարություն արել է հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:
Մոլդովայի Սահմանադրության համաձայն՝ երկրի պետական լեզուն մոլդավերենն է, ընդ որում՝ շատերը, այդ թվում՝ երկրի ղեկավարության ներկայացուցիչները մոլդավերենը չեն համարում ինքնուրույն լեզու՝ այն բնորոշելով որպես ռումիներենի խոսվածք:







































