Արդեն մոտ 6 ժամ է, ինչ Տիգրան Փոստանջյանի գործով առաջին դատական նիստից հետո դատավորը մտել է խորհրդակցական սենյակ և դուրս չի եկել: Նա պետք է որոշում կայացնի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ:
Նշենք, որ դատական նիստը սկսվել է 14:00-ին, որից հետո դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: 20:25-ի դրությամբ նա դեռ չի եկել և հրապարակել վճիռը: Կենտրոն և Նորք մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև շարունակում են հավաքված մնալ 50-70 ակտիվիստներ: