Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

«Ժառանգություն». Ձախողված քաղաքական հաշվեհարդար

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ու մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների միջազգային մի շարք դրույթների կոպիտ խախտմամբ ընթանում է հերթական անօրինական հետապնդումը: Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է հաղորդագրություն, որից մեջբերում ենք. «…դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը 2010 թվականի սեպտեմբերին պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն»: Իսկ փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ քրեական գործի վարույթը գտնվում է ՀՀ ԱԱԾ-ում:

ՀՀ իշխանությունների վարքն ու բարքը բնորոշող այս շինծու և ամոթալի քրեական գործով իշխանությունները փորձում են վախեցնել երկրում անարդարության և անօրինականության դեմ պայքարող «Ժառանգություն» կուսակցության անդամներին եւ հասարակության առավել ակտիվ ներկայացուցիչներին, շեղել նրանց իրենց ամենօրյա պայքարից, որը մղվում է ազատ մտածողության գաղափարը այն խեղդողներից, խոշտանգողներից պաշտպանելու համար: «Ժառանգությունը» շարունակելու է լինել ամենուրեք, որտեղ ոտնահարված իրավունքներով քաղաքացիներն են, որտեղ անհրաժեշտ է հակահարված հասցնել իշխանությունների ապօրինի քայլերին, որտեղ խախտվում են օրենքներն ու օրենքից վեր կանգնած պաշտոնյաներն իրենց ամենակարող են զգում:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից կուսակցության եւ քաղաքացիական հասարակության դեմ ուղղված այս զազրելի գործողությունը: Հասարակության համար ակնհայտ են այս շինծու քրեական գործի անբարո նպատակներն ու պատվիրատուները: Քաղաքական մրցակիցների դեմ նման մեթոդի կիրառումն ընդամենը շարունակությունն է իշխանությունների վախի արտահայտման: Զգուշացնում ենք, որ յուրաքանչյուր ոտնձգություն արժանանալու է ազդու հակահարվածի և համոզված ենք, որ այս ամենն ի վերջո կհաղթահարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետեւողական եւ կազմակերպված ջանքերի շնորհիվ:

«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում