Ռասել Քրոուի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը կդառնա կատակերգու Բիլ Հիքսի մասին կենսագրական ֆիլմ: Այս մասին հաղորդում է Starpulse-ը:
Նախապես ենթադրվում էր, որ Քրոուն կկատարի ֆիլմի գլխավոր հերոսի դերը, սակայն գլխավոր դերակատարի մասին ներկայում տեղեկություն չկա: Ֆիլմի դերասանները դեռևս չեն ընտրվել: Ֆիլմի սցենարը գրել է Ռասելի համադասարանցի Մարկ Ստաուֆերը: Ենթադրվում է, որ Քրոուն նկարահանումները կսկսի 2013-ին, քանի որ ներկայում զբաղված է մեկ այլ նախագծով՝ այժմ Նոյան տապանի մասին Դարեն Արոնոֆսկու ֆիլմում խաղում է Նոյի դերը:
Որպես ռեժիսոր իրեն փորձելու Քրոուի մտադրության մասին մամուլը տեղեկացրել էր դեռևս 2011-ի ապրիլին: Սակայն այդ ժամանակ խոսքը «77» ֆիլմի մասին էր, որի գլխավոր հերոսները պետք է դառնային Լոս Անջելեսի երկու ոստիկաններ:
Բիլ Հիքսը ամերիկացի կատակերգու է, որը ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր սև հումորի: Նա սկսել է հրապարակավ ելույթ ունենալ 1970-ականների վերջին, երբ դեռ 16 տարեկան էր: Հիքսը մահացել է քաղցկեղից՝ 1994 թվականին, 33 տարեկանում:









































