«Խորհրդարանական ընտրություններից հետո թեև կառավարությունը ձևավորվեց առանց ԲՀԿ-ի, սակայն գերատեսչություններում շարունակում են ղեկավարել ԲՀԿ-ական փոխնախարարներ, որոնք ազատման դիմում չեն գրել՝ հույս ունենալով, որ, անկախ քաղաքական փոփոխություններից, կշարունակեն պաշտոնավարել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեզ հասած տեղեկություններով` այս հույսերը չեն արդարանա, և առաջիկա օրերին ԲՀԿ-ական նախարարները՝ ստիպված կլինեն լքել զբաղեցրած պաշտոնները: Թերևս ԲՀԿ-ականներին պաշտոնանկ անելուց հետո տեղեր կազատվեն սպասողական վիճակում գտնվող ՕԵԿ-ականների համար»:








































