Այս պահին դատախազության մոտ մեկնարկած ակցիան` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների, «Ազատություն» վանկարկումներով երթով տեղափոխվում է Ազատության հրապարակ: Այս պահին ՀԱԿ ներկայացուցիչները, Զառա Հովհաննիսյանը, անցորդներին իրազեկում են, որ պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք,որ դատախազության շենքի առջև ակցիայի ժամանակ հուլիսի 20-ին Կենտրոն համայնքի դատարանում հնչեցված մեղադրական դատավճիռը դատապարտեցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, դերասան Աշոտ Ադամյանը և ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գապարին:








































