Ուկրաինական Сегодня թերթը, հղում կատարելով Պետական բժշակական ծառայությունում ունեցած սեփական աղբյուրներին, հաղորդել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի համախոհները մտադիր են կազմակերպել նրա փախուստը:
7 տարվա ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն ներկայում բուժվում է Խարկովի հիվանդանոցում:
Հրատարակության տվյալով` նախկին վարչապետի կողմնակիցները մշակում են նրան առևանգելու մի քանի սցենարներ` անմիջականորեն հիվանդանոցից, Կաչանովյան բանտից կամ դատարանից:
Թերթի աղբյուրները հայտնել են նաև, որ փախուստի կազմակերպիչներն արդեն ստացել են փորձագետների խորհրդատվությունը` այդ տարբերակներից յուրաքանչյուրի խոցելիության վերաբերյալ ու ներկայում իբր որոնում են գումար` իրենց մտադրություններն ի կատար ածելու համար: Թերթը նաև նշում է, որ հնարավոր է նախկին վարչապետը քաղաքական ապաստան խնդրի Ռուսաստանից:







































