Փետրվարի 9-13-ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաև Բելառուսում Հայաստանի դեսպանությունը` ներկայացնելով Հայաստանի տարբեր հրատարակչությունների հրատարակած գրքեր:
Մասնակից շուրջ 23 երկրների թվում ԱՊՀ անդամ պետություններից ներկայացված էին նաև Ռուսաստանը, Ուկրաինան և Տաջիկստանը։ Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Գերմանիան։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը։
Հայկական տաղավարն արժանացել է պատվոգրի: