Կենտրոնական Թուրքիայում կիրակի օրը տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
Ցնցումները գրացվել են տեղական ժամանակով 12:26 րոպեին Կախրամանմարաշի շրջանի Անդիրին գյուղից 10 կմ հեռու: Երկրաշարժի խորությունը կենտրոնում 7,6 կմ է:
Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չեն հողորդվում:
Թուրքիայի տարածքի զգալի մասը տեղակայված է ակտիվ սեյսմիկ գոտում: Այստեղ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 1999 թ., որոնք ավելի քան 17 հզ. մարդու կյանք են խլել:









































