Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21-ի սահմաններում ԳԱԶ-3110 մակնիշի 018 ԼԼ 60 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 38-ամյա Հովհաննես Փափազյանը Շիրակի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել 28-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած ՎԱԶ-11083 մակնիշի Լ 1508 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել 44-ամյա Ալինա Դանիելյանի վարած «Տոյոտա-Պրադո» մակնիշի 77 ԼР 577 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է, որ ԳԱԶ-3110 ավտոմեքենան սպասարկում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, իսկ վարորդը գտնվում էր ոչ սթափ վիճակում, նույնիսկ ոտքի վրա կանգնել չէր կարողանում: Եվ անընդհատ ասում էր, թե «ոչինչ, կարևորը մարդ չի մեռել»:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները ավագ տեսուչ Գևորգ Ներսիսյանի գլխավորությամբ:
Սպասել են, որպեսզի դեպքի վայր ժամանի ՃՈ հետաքննիչը. վթարի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին հայտնել են, որ Տոյոտա-Պրադոյի ուղևորներից անչափահաս մի երեխայի տեղափոխել են հիվանդանոց:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









































