Քյոլնում գազի տարածումից տուժել է 32 մարդ: Այս մասին գրում է Bild-ը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին «Մակդոնալդս» ռեստորանում, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում` Քյոլնի տաճարի հարևանությամբ:
Դեպքի վայր ժամանած բժիշկները օգնություն են ցուցաբերել տեղում, 21 մարդ հիվանդանոցում է հայտնվել: Բոլոր տուժածները բողոքել են աչքերի բորբոքումից ու շնչառության խանգարումից: Նրանց թվում եղել է նաև երեք երեխա:
Երեկոյան արդեն բոլոր տուժածները կարողացել են հիվանդանոցից տեղափոխվել իրենց բնակարաններ:
Ոստիկանությունը առայժմ չի հաղորդում տեղեկություններ չարագործի ու նրա շարժառիթների մասին: Բացի այդ` ոստիկանությունը միայն կարող է ենթադրել, որ ինչ-որ մեկը գազ է բաց թողել տարածքում, սակայն թե ինչ նյութի մասին է խոսքը՝ չի հստակեցվում:







































