Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մեկնաբանել է այսօր ԼՂՀ-ում ընթացող նախագահական ընտրությունները.
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ ԵՄ-ը չի ճանաչում այդ ընտրությունները: Դրանք չպետք է վնաս հասցնեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցմանը: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ նրա ջանքերին:
Ես կողմերին կոչ եմ անում անում Մադրիդյան սկզբունքների հիման վրա ակտիվացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերը, ինչը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել՝ հաղթահարելով ստատուս-քվոն: ԵՄ-ը պատրաստ է հետագայում էլ աջակցել տվյալ ուղղությամբ գործադրվող ջանքերին»: