Պակիստանի հյուսիս-արևմուտքում իրականացված պայթյունի հետևանքով, տարբեր տեղեկություններով, զոհվել է 10-12 մարդ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, հեռակառավարմամբ աշխատող ռումբը գործի է դրվել հիմնակաում շիայաբնակ Օրոկզայ շրջանում՝ միկրոավտոբուսի ճանապարհին:
Իշխանությունները ենթադրում են, որ ահաբեկչությունն իրականացվել է կրոնական թշնամանքի հողի վրա:







































