Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2012 թ. հուլիսի 16-ին հաստատել է Պորտուգալիային 1.48 մլրդ եվրո վարկի տրամադրումը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ վարկը հատկացվում է ընդհանուր առմամբ 78 մլրդ եվրո գումար ֆինանսական օգնություն տրամադրելու շրջանակներում: «Չափազանց կարևոր է, որ Պորտուգալիան պահպանի հակվածությունը ուժեղ ֆինանսական քաղաքականության նկատմամբ, հատկապես աշխատանքի շուկայի ոլորտում, տնտեսության աճը խթանելու համար»,- ասվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ:
ԱՄՀ ներկայացուցիչները նաև նշել են, որ Պորտուգալիան «ի վիճակի է հասնել 2012 թ. համար նշված ցուցանիշներին»: Ըստ միջազգային վարկատուների հետ կնքված համաձայնագրի՝ Պորտուգալիայի բյուջեի դեֆիցիտը պետք է նվազի մինչև 4.5%:
ԱՄՀ-ն նաև դրական է արձագանքել «երկրի իշխանությունների կողմից բարեփոխումների քաղաքականության հետևողական անցկացմանը՝ չնայած Եվրոպայի պարտքային ճգնաժամին»:







































