ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն և Delta ավիաընկերությունը հետաքննում են Ամստերդամից ԱՄՆ տարբեր քաղաքներ ուղևորվող այդ ավիաընկերության օդանավերի մեջ տեղի ունեցած միջադեպերը. ուղևորներին մատուցված սենդվիչների մեջ հայտնաբերվել էին ասեղներ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Կարի ասեղները հայտնաբերվել են Նիդերլանդների մայրաքաղաքից ԱՄՆ չորս քաղաքներ ուղևորվող ինքնաթիռներում, որոնցից երկուսը մեկնում էին Ատլանտա, իսկ մյուսները՝ Մինեսոտա և Սիեթլ։ Ուղևորներից մեկը նույնիսկ ստացել է վնասվածք, երբ փորձել է կծել սենդվիչը։ Այս միջադեպերի մասին ավիաընկերության ղեկավարությունը տեղյակ է պահել մյուս ինքնաթիռների հրամանատարներին։







































