Տեխնոլոգիան, որն ավանդաբար օգտագործվել է մեքենաներ և ինքնաթիռներ նախագծելու համար, օգնել է հետազոտողներին հասկանալ, թե ինչպես են սնվել բուսակեր դինոզավրերը 150 միլիոն տարի առաջ:
Science daily-ն հաղորդում է, որ միջազգային գիտնականների թիմն օգտագործել է CT սկան և բիոմեխանիկական մոդելավորում` ցույց տալու համար, որ Դիպլոդոկուս անունով դինոզավրն ունեցել է գանգ, որը հարմարվել է ծառի ճյուղերից տերևները պոկելուն: Հետազոտությունն այսօր հրապարակվել է Naturwissenschaften ամսագրում: Այս դինոզավրը երբևէ հայտանաբերված ամենամեծ դինոզավրերից է, որն ունեցել է մինչև 30 մետր երկարություն և կշռել է մոտավորապես 15 տոննա:
Մինչդեռ հայտնի էր, որ նրանք բուսակեր են եղել, բայց երկար ժամանակ բանավեճ է եղել այն մասին, թե ինչպես են այդ կենդանիները այդքան մեծ քանակությամբ բույսեր կերել: Առեղծվածը լուծելու համար դինոզավրի գանգի 3D մոդելն է ստեղծվել: Այս մոդելն այնուհետև ենթարկվել է բիոմեխանիկական անալիզի` պարզելու համար, թե ինչպես է սնվել դինոզավրը:
Թիմը հայտնաբերվել է, որ նրանք ջանասիրաբար հավաքել են ծառերի ճյուղերի տերևները, այնուհետև կծելով պոկել դրանք:








































