Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում կամրջից թռչելիս զոհվել են երկու ցատկորդներ: Խոսքը 23-ամյա Մարիամ Կանդաշվիլիի և 25-ամյա Գոգա Գոլետիանիի մասին է: Նրանք որոշել են մեկ պարանով թռչել երկուսով, ինչն անվտանգ չէ:
Դրա հետևանքով կտրվել են թե՛ հիմնական, թե՛ ապահովագրող պարանները, և երկու էքստրեմալներն ընկել են քարերի վրա: Կամուրջ, որի վրայից նրանք թռել են, միմյանց է կապում Թբիլիսիի երկու շրջանները: Կամրջի բարձրությունը 50 մետր է:








































