Monday, 15 06 2026
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ

«ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել Հայաստանի մարզերում համակարգչային գրագիտության բարձացմանը

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) և «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում են համագործակցությունը` նպաստելով Հայաստանի մարզերում համակարգչային գրագիտության բարձացմանը:

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» կազմակերպությունը երեք տարի անընդմեջ Վանաձորում իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցականների, ուսանողների, մանկավարժների համակարգչային գրագիրության բարձրացմանը: Ծրագրերին մասնակցել է շուրջ 400 դպրոցական և ուսանող ք.Վանաձորից և Լոռու մարզի այլ համայնքներից (Ստեփանավան, Դսեղ, Մարգահովիտ, Փամբակ և այլն): Կատարված աշխատանքը նախադրյալ հանդիսացավ ընդլայնելու գործունեությունը և կիրառել փորձը նաև մարզի այլ համայնքներում:

«Աջակցությունը երիտասարդությանը և կրթությանը` «ԱրմենՏել» ընկերության սոցիալական գործունեության հիմնական ուղություններից է: Հաշվի առնելով այն, որ ժամանակակից աշխարհում համակարգչային հմտություններն անհրաժեշտ են գրեթե բոլոր բնագավառներում, «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն հովանավորում է կրթական ծրագրերը այլ նաև մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների համակարգչային գրագիտության բարձրացմանը: Միաժամանակ, մենք փորձում ենք ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի երեխաների համար», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոնի» նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը նշեց.
«Հաշվի առնելով մեր կազմակերպության հիմնարար սկզբունքը` կրթութամբ հասնել զարգացմանը, կարևորում ենք մեր բազմամյա փորձի ներդրումը մարզի զարգացման գործընթացում և, շնորհիվ համախոհ գործընկերների վստահությանը, իրականացնում ենք հեղինակային նախագծերը նաև մարզկենտրոնից դուրս, նպատակ ունենալով տեխնոլոգիական նորամուծությունների հավասարաչափ տարածումն ու կիրառումը: Նման երկարաժամկետ և հիմնարար սոցիալական գործընկերությունը լավագույն գրավականն է ավելի խորքային և հեռանկարային նախագծերի ստեղծման ու մյուս մարզերում նույնպես հաջողության հասնելու համար»:

«Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» կազմակերպության ուսումնական ծրագրում ընդգրկված են լրացուցիչ դասեր դպրոցականների համար, ծրագրավորման դասընթացներ, մշակվել է ուսուցիչների վերապատրաստման և բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման ծրագիր: Կազմակերպությունը գործում է Հայաստանում 1995 թ-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում