Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար գեներալ Ռատկո Մլադիչը հիվանդանոցից վերադարձել է մեկուսարան: Այս մասին, ինչպես հաղորդում է “Танюг” գործակալությունը, հայտարարել է նախկին Հարավսլավիայի Միջազգային տրիբունալի ներկայացուցչի Ներմա Յելիաչիչը:
Նրա խոսքերով՝ բժշկական հետազոտությունը հաստատել է, որ Մլադիչի առողջական վիճակի փոփոխություն չկա, ինչպես նաև գեներալի բուժման անհրաժեշտություն չկա: Դատական լսումները կվերսկսվեն երկուշաբթի, հուլիսի 16-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին նիստի ժամանակ Մլադիչն իրեն վատ է զգացել և նրան հոսպիտալացրել են: Թե ինչն էր դարձել գեներալի վատ զգալու վատճառը, անհայտ է: Մլադիչին մեղադրում են 1992-1995 թվականներին Բոսնիայի հակամարտության ընթացքում ռազմական հանցագործությունների մեջ: Նրա գործով՝ դատական գործընթացը սկսվել է մայիսի 16-ին Հաագայում:








































