Նոր պլանշետը նախատեսված է քրիստոնյաների համար:
Edifi պլանշետը բավականին նման է Apple ընկերության արտադրած iPad-ին, բայց այն նախապես ներբեռնված է Աստվածաշնչից հատվածներով, քրիստոնեկան ռադիոկայաններով և անվճար էլեկտրոնային կրոնական գրքերով:
The Daily Mail-ը գրում է, որ 7 դյույմանոց Android պլանշետը կարժենա 149 դոլար և շուտով կթողարկվի Ամերիկայում: Ամենայն հավանականությամբ անգամ այն մարդիկ, ովքեր չեն կարդում Աստվածաշունչ , կհետաքրքրվեն պլանշետով դրա ցածր գնի պատճառով:
Ընկերությունը նաև առաջարկում է Աստվածաշունչ` թարգմանված 27 տարբեր լեզուներով:









































