Իրաքում Սիրիայի դեսպան Նավաֆ Ֆարիսը, որը, ինչպես երեկ հաղորդվում էր` անցել էր ընդդիմության կողմը, ազատվել է այդ պաշտոնից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիրիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Նավաֆ Ֆարիսն այժմ «ոչ մի հարաբերություն չունի Բաղդադի մեր դեսպանատան և արտաքին գործերի նախարարության հետ»:
Ընդ որում, ԱԳՆ-ն նշում է, որ դեսպանատունը շարունակում է աշխատել հաստիքային ռեժիմով:
Սա առաջին դեպքն է, երբ բարձրաստիճան դիվանագետն անցնում է ընդդիմության կողմը:







































