Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 13-ին բացելու է Հայաստանին, Նախիջևանին և Իրանին սահմանակից Իգդիրի շրջանի օդանավակայանը: Դրա կառուցման վրա ծախսվել է 21 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.81 լիրայի):
Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչեքը պատրաստվում է այդ արարողությանը: Նա հայտարարել է, որ ցայժմ դժվար է եղել ինքնաթիռով Իգդիրից դեպի Կարս, Աղրը (Արարատ) կամ Էրզրում մեկնելը:
Թռիչքուղու երկարությունը կազմում է 3000 մետր: Օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 500,000 մարդու: Օդանավակայանի կառուցման ուղղությամբ առաջին քայլերը կատարվել են դեռևս 1996 թվականին, սակայն բուն գործընթացը մեկնարկել է 2010 թվականին:








































