Էկոնոմիկայի նախարարությունում տեղի են ունեցել կառուցվածքային և կադրային փոփոխություններ, բայց նախարարությունից ոչ մի աշխատակից դուրս չի մնացել. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Երկուշաբթի օրվանից մենք կաշխատենք նոր կառուցվածքով և նորացված կադրերով»,- հայտարարեց նախարարը: Նա նշեց, որ նախարարության գործունեության հինգ հիմնական ուղղություններ են առանձնացվել, որոնցից յուրաքանչյուրը կղեկավարի իր համապատասխան տեղակալը:
«Այս փոփոխությունները, կարծում եմ, թեև կատարվեցին բավականին արագ, սակայն տրամաբանական են, հասկանալի բոլորի համար և կայուն»,- ասաց Տիգրան Դավթյանը` հավելելով, որ նախարարության շենքի յուրաքանչյուր հարկը կզբաղեցնեն համապատասխան ուղղության աշխատակիցները, իսկ Էկոնոմիկայի նախարարության գործընկեր այլ կառույցները, օրինակ` Զարգացման հայկական գործակալությունը, կտեղակայվեն կից շենքում` «մի տանիքի տակ»:







































