Մեծ Բրիտանիայի ֆինանսական կազմակերպությունները մեկ տարում ծախսել են 92.8 մլն ֆունտ-ստեռլինգ (144 մլն դոլար) պետական իշխանական մարմիններում իրենց լոբբիստական շահերի պաշտպանության համար:
Այս մասին նշված է Անկախ լրագրողների բրիտանական հետազոտությունների (The Bureau Of Investigative Journalism) նյութերում:
Ինչպես նկատում է Bloomberg գործակալությունը, իշխանական օրգաններում լոբբիզմի մասին տեղեկությունն առաջին անգամ է հրապարակվում:
Բյուրոյի տվյալներով` Մեծ Բրիտանիայում ֆինանսական լոբբիի համար աշխատում է 129 կազմակերպություն, որոնք ունեն մոտ 800 աշխատակից:
Դրանցից խոշորագույնը Բանկիրների բրիտանական ասոցիացիան է ու Ապահովագրողների բրիտանական ասոցիացիան:
2011-2012թթ. Մեծ Բրիտանիան առավել ակտիվ, քան ԵՄ մյուս անդամները, հանդես էր գալիս բանկային օրենսդրութքյան խստացման դեմ: Մասնավորապես երկիրը հրաժարվել է հարկ սահմանել ֆինանսական օպերացիաների համար, որոնց հավանություն էր տվել ԵՄ-ն:









































