Ամերիկացի գիտնականները պարզել են, որ եթե հակաբեղմնավորիչները հասանելի լինեն բոլորին, ապա տարեկան կարելի է փրկել մինչև 100 հազար կյանք։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բրիտանական British medical journal ամսագրում տպագրված հոդվածում ասվում է, որ ավելի հասանելի հակաբեղմնավորիչների դեպքում մեկ երրորդով հնարավոր է կրճատել մահացության դեպքերը հղիության ժամանակ։ Հիմնականում դա վերաբերում է զարգացած երկրների կանանց, որոնք խնդիրներ են ունենում հղիության ժամանակ և աբորտներից հետո։








































