Ահաբեկիչների մի խումբ Աֆղանստանի հարավում գտնվող Կանդագար քաղաքում հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հարձակման արդյունքում վեց մարդ վիրավոր է: Ականատեսների խոսքերով` դեպքի վայրում բարձր պայթյուն է լսվել, որին հաջորդել է հրաձգությունը:
Իշխանությունների տվյալներով` գրոհայինները զբաղեցրել են դատարկ դպրոցի շենքը, որտեղից հրաձգություն են սկսել մոտակա ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ:
Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի արևելքում ՆԱՏՕ-ի վեց զինվորականներ էին սպանվել:
Անցած օրերի ընթացքում Աֆղանստանում ռումբերի պայթյունների և գրոհայինների հարձակումների հետևանքով զոհվել է 29 մարդ: Նշենք, որ վեց ամերիկացի զինվորականներ զոհվել են ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, որը պայթել էր երկրի արևելյան ճանապարհներից մեկի մոտ: Ինչպես նաև AFP-ը հաղորդում է, որ նմանատիպ միջադեպի ժամանակ զոհվել է ևս մեկ զինվորական, որի ազգությունը դեռ չեն հայտնել:









































