Սկարլետ Յոհանսոնը պատրաստվում է ռեկորդ սահմանել որպես Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի: Ինչպես հաղորդում է Raut.Ru-ն, նա 20 միլիոն դոլարով պայմանագիր է կնքել «Վրիժառուները» ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու համար:
Այդպիսով՝ 27-ամյա Սկարլետ Յոհանսոնը կդառնա բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաբարձր վարձատրվող դերասանուհին:
Հավելենք, որ Սկարլետը համաձայնել էր մասնակցել «Վրիժառուները» ֆիլմի հետագա նկարահանումներին: «Վրիժառուները» ֆիլմը հայտնվել է կինոյի պատմության ամենապահանջված ֆիլմերի եռյակում: Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար:








































