Երկար ապրելու գաղտնիքը կարող է թաքնված լինել նրանում, թե ինչպես են մտածում մեղուները:
Արիզոնայի պետական համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ծեր մեղուները կարող են արդյունավետորեն հակադարձել ուղեղի ծերացմանը, եթե կատարեն ավելի երիտասարդ մեղուների պարտականությունները:
Քանի որ մեղուների ուղեղի բջիջները նման են մարդկանց ուղեղի բջիջներին, հետազոտության արդյունքները ենթադրում են, որ մարդիկ կարող են փոխել իրենց կյանքը` այդկերպ երիտասարդ պահելով իրենց միտքը, եթե անգամ ծերանում են:
Live Science-ի փոխանցմամբ` գիտնական Գրո Ադամն ասում է, որ սոցիալական միջավայրը և կատարած աշխատանքը կարող են օգնել միտքը երիտասարդ պահել:







































