ԱՄՆ-ում 95 տարեկանում մահացել է հայտնի դերասան Էռնեստ Բորգնայնը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բորգնայնը մահացել է Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում։
1917թ.-ին Կոնեկտիկուտում ծնված Բորգնայնը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Դերասանական գործունեությունը սկսել էր 40-ականների սկզբից՝ խաղալով հեռուստասերիալներում։ 1955թ.-ին նա խաղացել է «Մարտի» ֆիլմում` կատարելով գլխավոր դերը, որի համար ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներ։ Վերջին տարիներին, չնայած պատկառելի տարիքին, նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում և ձայնավորել մուլտֆիլմերը։









































