Monday, 22 06 2026
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ

Զինծառայողները Գևորգին սպանել են ալկոհոլի ազդեցության տա՞կ

Կարծես թե հասունացել է պահը, երբ քննչական մարմինները լուրջ ծառայողական քննություն պետք է անցկացնեն այն հրամկազմի շրջանում` կորպուսի հրամանատարից մինչև ամենացածր սպան, որի ենթակայության տակ է Հադրութի և, ընդհանրապես, Պաշտպանության բանակի հարավային հատվածը:

Պատճառն այն է, որ վերջին շրջանում հենց այդտեղ տեղակայված զորամասերում են արձանագրվում ծեծի կամ պարզապես հրազենային կրակոցների միջոցով զինծառայողներին սպանելու դեպքերը: Հադրութի զորամասերից մեկի զորանոցի նկուղում, հոկտեմբերի 3-ին գտել էին Սամվել Խաչատրյանի դիակը` կախված վիճակում: ԼՂՀ Հադրութի շրջանի Ջաբրայիլի զորամասերից մեկի առաջնային գծում նոյեմբերի 19-ին, ժամը 24-ի սայմաններում հրազենային կրակահերթերից զոհվել էին 4 ժամկետային զինծառայողներ` Լևոն Եսայանը` Տավուշի մարզի Բերդ քաղաքից, Ներսես Գալոյանը` Շիրակի մարզի Սարդարապատ գյուղից, Նարեկ Սահակյանը` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից և ԼՂՀ-ից` Նվեր Սարգսյանը, ևս 4 զինծառայողներ ստացել էին հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` կրակողը դեպքի ժամանակ վիրավորվածներից մեկն է` ժամկետային զինծառայող Մանվել Հազրոյանը: Եվ հիմա էլ Գևորգ Կոծինյանի դեպքը:

Ընդամենը օրեր առաջ` 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ Հադրութի շրջանի տարածքում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գևորգ Անդրանիկի Կոծինյանի (ԶԼՄ-ներով ազգանունը հաղորդվել է Կոտինյան) սպանության հանգամանքները նաև հարազատների միջոցով պարզելու նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այցելել էր տուժողի հարազատներին: Իրավապաշտպանի փոխանցմամբ, Գ.Կոծինյանը ծառայել է պատերազմական գործողությունների մասնակից, զորամասի հրամանատար, գնդապետ Առուստամյանի պատասխանատվության տակ գտնվող զորամասում: Վանաձորի զինկոմիսարիատի կողմից զորակոչված Գևորգը հասցրել էր ծառայել ընդամենը ինն ամիս… Գ.Կոծինյանի դին հարազատներին հանձնվել է փետրվարի 8-ի երեկոյան: Սկզբում երիտասարդի մահվան մասին հայտնել են զինկոմիսարիատից և որպես պատճառ ներկայացրել` իբր նա ինսուլտ կամ ինֆարկտ է ստացել: Գ.Կոծինյանի մորեղբայրը, որը ներկա է եղել դիահերձմանը, իրավապաշտպանին հայտնել է, որ դիահերձման ժամանակ տղայի վրա հայտնաբերվել են տարբեր բնույթի վնասվածքներ, և ներկայացրել է մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը, որտեղ որպես մահվան պատճառ նշված է` սրտի ռեֆլեկտոր կանգ, արձանագրված են նաև հետևյալ վնասվածքները` կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, ձախ թոքի, սրտի արյունազեղումներ, աջ անրակի հոդախախտ, աջից գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, աջ երիկամի և մակերիկամի արյունազեղումներ: Ըստ մորեղբոր` դիահերձման ժամանակ բժիշկը պատասխանել է վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ` իր բոլոր հարցերին, և եզրակացությունը միանշանակ այն է եղել, որ Գ.Կոծինյանը ենթարկվել է դաժան ծեծի: Նա միաժամանակ հայտնել է, որ որոշ տեղեկություններով, Գ.Կոծինյանին ծեծել են նույն զորամասում ծառայող ժամկետային զինծառայողները` Արտաշատ, Ջաջուռ (Լոռու մարզ), Երևան և Ստեփանակերտ համայնքներից: Վանաձորում գտնվող նույն զորամասի սպաներից մեկը, որն ուղեկցել է Գ.Կոծինյանի դիակի հանձնմանը հարազատներին, Սաքունցի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ բացի նշված չորս զինծառայողներից, ձերբակալվել է նաև օրվա հերթապահ սպան: Ըստ մորեղբոր ներկայացրածի, որը հաստատել է նաև սպան, չորս զինծառայողները գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ. որոշ տեղեկություններով, նրանք նշել են իրենցից մեկի կամ նրա մոր ծննդյան օրը: Գ.Կոծինյանի քեռին` Բորիս Ադամյանը, պատմել է, որ երկու ամիս առաջ եղել է զորամասում, և Գևորգը չի բողոքել ո՛չ ծառայությունից, ո՛չ էլ զինծառայողների վերաբերմունքից: Ավելին, լավ ծառայության համար արժանացել է պատվոգրերի: Սպանությունից մեկ օր առաջ նրա հետ խոսել է նաև մայրը, որին Գևորգը որևէ բողոք չի հայտնել: Գևորգի պապիկը նշել է, որ զանգել են զինկոմիսարիատից և ասել, որ Գևորգը ինսուլտ է ստացել, և որ դեպքը տեղի է ունեցել, երբ Գևորգը ցանկացել է բացել զորանոցի դուռը, իսկ քեռին պնդում է, որ Գ.Կոծինյանը մահացել է դաժան ծեծի արդյունքում, բայց որն է բուն պատճառը` առայժմ որևէ վարկած չկա: Միայն կարելի է պնդել, որ ըստ նախնական տվյալների` Գևորգի մոտ ալկոհոլ չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով…, որը կատարվել է` 2) մի խումբ անձանց կողմից», ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով` «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը…, որը կատարվել է` 6) մի խումբ անձանց կամ, կազմակերպված խմբի կողմից, 14) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ»:

Սա արդեն 2011թ. զինված ուժերում պաշտոնապես հայտարարված մահացության երկրորդ դեպքն է: Հիշեցնենք, որ առաջին զոհը եղել էր հունվարի 20-ին` շփման գծի հարավային հատվածում` Հորադիզում տեղաբաշխված հայկական դիրքերից մեկում. հակառակորդի ինտենսիվ հրաձգության արդյունքում զոհվել էր ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Հ.Գ. ՊՆ ղեկավարությունը պարտավոր է նշյալ հատվածում հսկողություն իրականացնող բանակային այդ կորպուսում լուրջ փոփոխություններ անել, թե չէ` տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ հրամկազմն ադրբեջանցիներով է համալրված…

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում