Ամուսնության առաջարկությունը տղամարդու կյանքի կարևորագույն քայլերից մեկն է, և այդ պատճառով շատերը փորձում են դա անել յուրահատուկ ձևով։
Mail Online-ը հաղորդում է, որ Աննա Դիթսն իր զուգընկերոջ` Անդրյու Բոեթսմայի կողմից ստացել է առաջարկությունը Նյու Յորքի Rosamond Gifford կենդանաբանական այգում: Տղային այդ գործում օգնել է կենդանաբանական այգու աստղը՝ փիղ Սիրին։
43-ամյա փիղը տղային օգնել է` պահելով վահանակը, որի վրա գրված է եղել «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Ամուսնության առաջկությունը տղան արել է շաբաթ առավոտյան։










































