ՄԱԿ–ի խաղաղապահ զորքերի և Սուդանում Աֆրիկյան Միության նիրգերիական ստորաբաժանումները սպառնացել են ապստամբել, եթե իրենց անհապաղ հետ չուղարկեն հայրենիք: Դարֆուրի շրջանում նիգերիացիների ծառայության պայմանագիրն ավարտվել է դեռևս մայիսին, սակայն զինվորներն այդպես էլ չեն վերադարձել հայրենիք:
Զինծառայողները տրանսպորտային խնդիրների մեջ մեղադրում են Աբուջայի կառավարությանը: Սակայն Նիգերիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը BBC-ին հայտնել է, որ ջոկատներին հայրենիք հասցնելը ՄԱԿ–ի պարտականությունն է:
Նախարարությունը հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ խնդրի շուտափույթ լուծման համար:







































