Գողերը գտել են սպորտային կոշիկները խանութներից գողանալու մի նոր եղանակ:
Նյու Յորքի գողերը բացահայտել են խանութների անվտանգության համակարգերը շրջանցելու նոր ձևը: Նրանք պարզել են, որ կարող են գողանալ ձախ ոտքի համար նախատեսված կոշիկները մի խանութից, իսկ աջ ոտքի համար նախատեսվածները՝ մեկ ուրիշից:
Նրանք պարզել են, որ խանութներում սովորաբար ցուցափեղկերին դրվում են միայն աջ կամ ձախ կոշիկները:
SoHO խանութի մենեջեր Սալիսո Մոհաման պատմում է, որ գողերը մեկ այլ խանութից գողանում են աջ կոշիկը, այնուհետև գալիս են և արդեն իրենց խանութից գողանում են մյուսը, քանի որ իրենց մոտ ցուցադրվում է ձախը: Այսպես նրանք տարեկան կորցնում են մոտ 50 զույգ կոշիկ, այսինքն մոտ 17500 դոլարի կորուստ են ունենում:







































