Այսօր Միլանում մեկնարկում է գարուն-ամառ 2013՝ տղամարդկանց նորաձևության շաբաթը: Ամենասպասված իրադարձությունը կլինի դիզայներ Ջիլ Սանդերի առաջին ցուցադրությունն այս տարվա փետրվարից հետո, երբ նա կրկին վերադարձել է սեփական բրենդի վրա աշխատանքի:
Նա թվով երրորդ գերմանացի դիզայներն է, որը 1973-ից նորաձևության տուն է ղեկավարում:
Շաբաթը օրն իրենց հավաքածուները կներկայացնեն Marni, Dolce & Gabbana, Burberry և Versace բրենդները, իսկ կիրակի տղամարդկանց նորաձևության ապագա սեզոնի տենդենցների մասին կպատմեն Bottega Veneta, Calvin Klein Collection, Prada և Roberto Cavalli բրենդների դիզայներները:
Ինչպես տեղեկացնում է Fashiontime-ը, այսօր տեղի կունենան Emporio Armani, Gucci, Etro և Alexander McQueen բրենդների ցուցադրությունները:
Երեքշաբթի իրենց հավաքածուները կցուցադրեն Ջորջիո Արմանին և Մարկ Ջեյքոբսը:







































