Սիրիական բանակի ամենաքիչը 16 զինվորական է մահացել կիրակի առավոտյան Հալեպ քաղաքի հյուսիսում: Այս մասին հաղորդում է OSDH-ը:
Զինվորականները սպանվել են Դարաթ Ազեխ և Քաֆար Հալաբ գյուղերի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ:
Ուրբաթ իրավապահները հայտնել էին, որ Դարեթ Ազեխում ապստամբները սպանել են կառավարամետ ուժերի 25 ներկայացուցչի:
Իր հեթին, SANA գործակալությունը հայտնում է, որ հանցագործները առևանգել են Դարեթ Ազեխի խաղաղ բնակիչների, այնուհետև հաշվեհարդար տեսել նրանց հետ:
Սիրիայում մեկ տարուց ավելի է, ինչ չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք զինված հակամարտության են վերաճել ընդդիմության ու երկրի ուժային կառույցների միջև: ՄԱԿ-ի հաղորդմամբ` դրանց հետևանքով արդեն զոհվել է 12 հզ. մարդ:








































