Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Կայսերիում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Սիրիայի կողմից թուրքական F-4 տիպի կործանիչի վայր գցումը.
«Ներկայումս շարունակվում են որոնողական աշխատանքները՝ պարզելու համար ինքնաթիռի կործանման վայրն ու պատճառները: Այդ միջադեպի հետ կապված՝ մենք սպասելու ենք այնքան, մինչև ամեն ինչ պարզվի: Դրանից հետո նոր կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր: Մենք հանդես չենք գա վաղաժամ հայտարարություններով»:
Հիշեցնենք, որ սիրիական կողմը պնդում է, թե թուրքական ինքնաթիռը մեկ կիլոմետրի չափ ներխուժել է իր տարածքային ջրերի օդային տարածք, ինչից հետո իրենք վայր են գցել այն և հետո նոր պարզել են, որ դա Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է:









































