Ինչպես հաղորդում է РИА-Новости-ն, ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը պաշտոնական այցով հաջորդ շաբաթ ժամանելու է Թունիս, հնարավոր է նաև այցելի Եգիպտոս: Այս մասին հայտարարել է Էշթոնի մամլո խոսնակ Մայա Կասյանիչը:
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք այն հարցը, թե հնարավո՞ր է, արդյոք, նույն ժամանակահատվածում այց կազմակերպել նաև դեպի Եգիպտոս»,- Բրյուսելում ասել է Կասյանիչը: Նրա խոսքերով, այցերի ժամանակացույցը հայտնի կդառնա այս շաբաթավերջին: