Ռուսաստանի և Ֆինլանդիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սաուլի Նիինսթեն բանակցությունների ավարտից հետո Լենինգրադի մարզի Իգորա հանգստավայրի Սառցե դղյակում հոկեյ են խաղացել: Խաղը Ռուսաստանի և Ֆինլանդիայի թիմերի միջև էր: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, երկու առաջնորդներն էլ խաղացել են Ռուսաստանի թիմի օգտնի:
Սկզբում Ֆինլանդիայի նախագահը սպիտակ շապիկով է դուրս եկել և խաղացել է իր երկրի թիմում, հետո հագել է ռուսական կարմիր մարզաշապիկը:
Անցած տարվա սկզբին Պուտինը, ով զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, խոստացել էր չմուշկներով սահել սովորել` առողջ ապրելակերպի համար, և, ինչպես նա էր արտահայտվել, որպեսզի իր օրինակով ցույց տա, որ անհնարին ոչինչ չկա:







































