Մի խումբ ահաբեկիչներ այսօր հարձակում են գործել Սիրիայի հյուսիսային բնակավայրի վրա, առևանգվել և սպանվել է 25 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաալիքը:
Հարձակումն իրականացվել է Սիրիայի Հալեպ քաղաքից ոչ հեռու գտվող Դարեթ Ազզե բնակավայրի վրա:
Սիրիական պետական Sana լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, որ ավազակներն առևանգել են տեղի բնակիչներին, իսկ հետո նրանց հետ հաշվեհարդար տեսել. մարդկանց գնդակահարել են, իսկ մարմինները ծաղրուծանակի ենթարկել:
Տեղի իրավապաշտպանների տվյալներով զոհերը խաղաղ բնակիչներ չեն եղել, այլ կառավարամետ «Շաբիհա» խմբավորման անդամներ:
Հիշեցնենք, վերջին ժամանակներում Սիրիայի տարբեր վայրերում տեղի ունեցան մի քանի զանգվածային ջարդեր, որոնց իրագործման մեջ մեղադրվում էր հենց «Շաբիհան»:








































