Wednesday, 24 06 2026
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել

Կարևոր նախաձեռնություն Գյումրիում

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը կենտրոնացած է Երևանում, այստեղ են կատարվում հիմնական իրադարձությունները, այստեղ է քիչ թե շատ տնտեսական ակտիվությունը: Առավելագույնը՝ այդ ամենն ընդլայնվում է Արարատյան դաշտի սահմանով, իսկ ամռան սեզոնին էլ որոշակիորեն տարածվում Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ: Մինչդեռ Հայաստանում կան այլ մարզեր, շրջաններ, որտեղ կյանքը ոչ միայն չի եռում, այլև գրեթե մեռնում է: Մասնավորապես, նման իրավիճակ է հանրապետության երկրորդ քաղաք հանդիսացող Գյումրիում:

Երկրի երկրորդ քաղաքը, կամ ինչպես գյումրեցիներն են ասում՝ հայրաքաղաքը, արդեն տևական ժամանակ է՝ դադարել է ապրել հասարակական-քաղաքական կյանքով և ընդամենը գտնվում է մի քանի կիսաքրեական խմբավորումների ձեռքին, որոնք ամեն օր կրակում են, ծեծում են, սպանում են: Կենտրոնական իշխանությունը վաղուց է հարմարվել այդ վիճակին, եթե չասենք, որ հենց կենտրոնական իշխանության անտարբերության պատճառով է, որ Գյումրիում այդ վիճակն է հաստատվել, և քաղաքն անցել է Վարդան Ղուկասյանի կլանի ու մի քանի այլ կլանների տիրապետության տակ: Ցավալին սակայն այն է, որ կենտրոնական իշխանությունից զատ, տարիներ շարունակ այդ վիճակին հարմարվել են գյումրեցիները, կամ թողել ու հեռացել են:

Բայց Գյումրիում կարծես թե սառույցը շարժվում է: Սեպտեմբերին տեղի են ունենալու քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրություններ: Գյուրիում ձևավորվել է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնություն, որը ձեռնամուխ է եղել քաղաքում հասարակական-քաղաքական մթնոլորտի որակական փոփոխության գործընթացին: Հասկանալի է, որ տարիներ շարունակ լճացած մթնոլորտում այդ բանն անելը գրեթե անհնարին թվացող գործ է, բայց նախաձեռնությունը կա, և դա արդեն իսկ նշանակալի երևույթ է, որը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Գյումրու, ոչ միայն Շիրակի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի համար՝ թե՛ այլ մարզերում օրինակելի լինելու տեսանկյունից՝ որպեսզի Հայաստանի շրջանները ազատվեն տեղական իշխանիկների կամայական կառավարումից և հաստատվի քաղաքացիների առաջ հաշվետու իշխանություն, թե՛ նաև այն տեսանկյունից, որ հանրապետության երկրորդ քաղաքում որակական փոփոխությունները անկասկած կարող են ծանրակշիռ ներդրում լինել վերջին տարիներին Հայաստանում նկատվող քաղաքացիական ինքնագիտակցության վերելքի գործընթացում:

Այդ իմաստով, Գյումրիում սկսվել է փաստորեն բավական նշանակալից մի գործընթաց, որին արժե հետևել և այն դիտարկել ոչ միայն տեղական նշանակության, այլ նաև հանրապետական դիտանկյունից: Ի վերջո, ժամանակն է ոչ միայն հասարակական-քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը ապակենտրոնացնել Երևանից, այլ նաև ընդհանրապես լուրջ ուշադրություն դարձնել մարզերում առկա վիճակին, որը տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դուրս է մնացել ուշադրությունից՝ մարզերը վերածելով ֆեոդալական կալվածքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում