Monday, 22 06 2026
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում

Ո՞ր «սեռին» է պատկանում Բարգավաճը

Կառավարության ծրագիրն ընդունվեց: ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը» փաստացի փորձարկեցին «Բացարձակ մեծամասնություն-2012»-ը: 75 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կառավարության ծրագիրը հաստատվեց:

Ընդդիմությունը խիստ քննադատության ենթարկեց ծրագիրը, թեժ, հետաքրքիր ելույթներ եղան, բայց փաստացի չփոխվեց ոչինչ՝ իշխող մեծամասնությունը ստացավ այն, ինչ իրեն պետք է: Ընդ որում` ստացավ ոչ միայն քվեարկության, այսինքն` կառավարության ծրագրի հաստատման, այլ նաև քննարկման՝ հենց այդ թեժ ելույթների և այսպես ասած` բանավեճի տեսքով: Բանն այն է, որ իշխանությունը 2012 թվականի մայիսի 6-ին կազմակերպելով խորհրդարանի ընտրություն միջոցառումը, ներկայումս խնդիր ունի ցույց տալու, որ իր կազմակերպած միջոցառումը իսկապես առաջընթաց էր Հայաստանի քաղաքական դաշտում: Եվ ներկայումս, երբ խորհրդարանում տեղի է ունենում թեժ բանավեճ, երբ 47 դեմ ձայն է լինում կառավարության ծրագրին, երբ ընդդիմադիր բոլոր գույները արտահայտվում են և քննադատում կառավարությանը, իշխանությունը այդ ամենը լիովին կարող է ներկայացնել որպես քաղաքական առաջընթացի էական դրսևորում: Ինչ է ժողովրդավարությունը, եթե ոչ մտքերի և տեսակետների սուր բախում, իշխանության անխնա քննադատում, ինչն էլ մենք ապահովել ենք նոր Ազգային ժողովում, կասի իշխանությունը: Եվ թերևս չի սխալվի:

Այդ ամենն Ազգային ժողովում ապահովված է, բայց այդ ամենը որևէ արժեք ունի, եթե ապահովված է նաև ընտրական մեխանիզմի աշխատանքը: Այսինքն` եթե հասարակության քվեն է որոշում երկրի իշխանության կազմը, բուռն և թեժ քննարկումները ունեն նշանակալի արժեք, որովհետև այդ քննարկումների, մտքերի, կարծիքների բախման շնորհիվ հնարավոր է լինում հանրությանը ապահովել քաղաքական ուժերի միջև ընտրելու լայն, իրական, հիմնավոր հնարավորություն: Մարդիկ հետևում են քննարկումներին, լսում կարծիքները, լսում քննադատությունն ու իշխանության պատասխանը, նաև որոշում, թե ով է ավելի հիմնավոր քննադատում, և որ ընդդիմախոս ուժն է, որ ավելի հարմար է իշխանությանը փոխարինելու համար: Բայց եթե երկրում կա ընտրական մեխանիզմ, այսինքն` եթե այդ մեխանիզմում հասարակության ձայնը որոշիչ չէ, եթե քվեն կեղծվում է, եթե քվեարկում են կեղծ անուններ կամ կազմակերպվում են կրկնակի քվեարկություններ, բաժանվում են ընտրակաշառքներ ու այդ ամենի դեմ չկա արդյունավետ արգելակ, ապա խորհրդարանական թեժ քննարկումները, բանավեճերն ու մտքերի բախումը ունենում է ավելի շատ հեռակա էֆեկտ՝ լեգիտիմացնում է ընտրակեղծարարությամբ ստացված արդյունքը և այդպիսով հասարակությանը հավաստում, որ այս երկրում խոսել կարելի է, բայց փոխել՝ երբեք: Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման առանցքային «խորհուրդը, թերևս, հենց դա էր: Եվ այստեղ վերստին առաջանում է ընդդիմության մտածելու խնդիրը:

Ընդդիմության համար էլ այս իրադարձությունը խորհելու տեղիք պետք է տա, թե ինչ է հնարավոր անել Ազգային ժողովում, առավել ևս այն պարագայում, երբ այդ ընդդիմադիր ձայների ու տրամադրությունների կրող հիմնական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», շարունակում է մնալ անհասկանալի դիրքում և համառորեն հրաժարվում է նույնականացվել «ընդդիմություն» հասկացության հետ` չգիտես ինչու որդեգրելով այն պահվածքը, ինչը Դաշնակցությունն էր կիրառում կոալիցիայի մեջ եղած տարիներին: Այդ պայմաններում, անգամ թեժ քննարկումներն ու բանավեճերն են դառնում հարաբերական: Իհարկե, կա երևույթի հակառակ կողմը: Գուցե այդ քննարկումները առաջ բերեն հասարակական համարժեք արձագանք, ակտիվություն, հանրությունը քաղաքական մեծամասնության, իշխող մեծամասնության հանդեպ դառնա առավել պահանջկոտ, առավել խստապահանջ, հանրությունը նաև տեսնի ընդդիմադիր ուժերի միջոցով իրավիճակ փոխելու նոր ելք: Դա միանգամայն հնարավոր է, որովհետև թեժ բանավեճերի խորհրդարանը կարող է թողնել այդպիսի էֆեկտ, կարող է խթանել հասարակական ակտիվության նոր ալիք: Բայց այստեղ էլ հենց առաջանում է ԲՀԿ-ի հարցը, ու այստեղ է թերևս, որ ԲՀԿ-ի «անորոշությունը» կարող է դառնալ էական:

Բանն այն է, որ հասարակության այդ արձագանքի պարագայում քաղաքական ուժերը պետք է հանդես գան միասնական արձագանքով: Այսինքն` եթե հանրությունը տեսնում է, որ հնարավոր է ընդդիմության միջոցով իսկապես նեղը գցել ՀՀԿ-ին և փոխել քաղաքական ստատուս քվոն, բնականաբար նա պետք է ինչ-որ մեսիջ ակնկալի քաղաքական ընդդիմությունից: Իսկ ի՞նչ մեսիջ կտա հանրությանը ընդդիմությունը, մասնավորապես ի՞նչ մեսիջ կտա ԲՀԿ-ն, եթե այսօր իսկ այդ կուսակցությունը չի կամենում «ընդդիմություն» տերմինն օգտագործել: Մի՞թե ԲՀԿ-ն այդ տերմինն օգտագործելու է առավել սուր քաղաքական դիմակայության ժամանակ: Ավելին` այստեղ կա նախընտրական օրինակը, երբ «Բարգավաճ Հայաստանը» իր մարտավարության շնորհիվ անցնելով, այսպես ասած, ընդդիմադիր միասնական ճակատի գլուխ, կարողացավ բարեհաջող ձևով անդամալուծել այդ ճակատը, այն զրկել կենսունակությունից, և ըստ էության դարձնել նաև հանրայնորեն խոցելի՝ մի կողմից Հայ ազգային կոնգրեսին պարտադրելով հանդես գալ իր հետ համերաշխության դիրքերից, մյուս կողմից էլ այդ համերաշխության, մեղմ ասած, թույլ հիմքերը է՛լ ավելի թուլացնելով ընտրակաշառքներով, որ բաժանվում էին բացահայտ:

«Բարգավաճ Հայաստանի» պարագան իրականում ոչ թե ընդդիմությանը միավորող և ուժեղացնող, այլ ընդհանրապես հասարակական ընդդիմադիր ընտրազանգվածը թուլացնող գործոն է եղել, համենայնդեպս առ այսօր, և հազիվ թե որևէ այլ բան լինի վաղը: Առավելագույնը, որ ԲՀԿ-ն կարող է լինել վաղը՝ դատելով այդ կուսակցության և ընդհանրապես քաղաքական դաշտի միտումներից, դա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի և Մոսկվայի գլոբալ քաղաքական խաղերի պլացդարմն է: ԲՀԿ-ն, ըստ էության, այլ բովանդակության և որակի նախանշաններ առայժմ ցույց չի տվել: «Բարգավաճ Հայաստանը» դուրս չի եկել ու դուրս չի գալիս իշխանական համակարգից, պարզապես այդ համակարգում ստանձնում է նոր դերակատարում, որի շնորհիվ ընդդիմադիր դաշտում առաջնայնությունն արդեն իսկ ապահովել է, համենայնդեպս, քանի դեռ ընդդիմադիր մյուս կուսակցությունները այն որակի, կազմակերպվածության և բովանդակության են, ինչ մինչև այժմ, իսկ մյուս կողմից էլ քաղաքական պայքարը է՛լ ավելի է կաղապարել իշխանական համակարգի շրջանակում, որն աստիճանաբար ինտրիգային էությունից փորձ է արվում տեղափոխել առնվազն քաղաքական-գաղափարական կաղապարի դաշտ: Այդ պայմաններում, հասկանալիորեն բացառվում է քաղաքական ներկայիս, այսպես ասած, ընդդիմադիր դաշտի միասնական մեսիջը հնարավոր ակտիվ հասարակությանը, որովհետև այդ մեսիջն իրականում կամ լինելու է ԲՀԿ-ինը, կամ ԲՀԿ-ն է դուրս լինելու այդ մեսիջից և այլընտրանքային մեսիջներ է տալու ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմադիրների համեմատ:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում