Friday, 03 07 2026
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ

Սիրիահայերի դիրքորոշումների տարբերությունը բերում է ներհամայնքային լարվածության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Հայկ Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կբնորոշեք Սիրիայում օրեցօր հասունացող ընդդիմության պարագայում հայկական համայնքային կազմակերպությունների կողմից չեզոքության սկզբունքի խախտումը՝ ի տարբերություն Լիբանանի քաղաքացիական պատերազմի…

– Խնդիրը պետք է դիտարկել երկու հարթության մեջ: Առաջինը պաշտոնական հարթությունն է: Այս հարթության մեջ սիրիահայ համայնքային կառույցները փորձում են պահպանել չեզոքություն: Մյուս` ոչ պաշտոնական հարթությունում դիտարկելիս Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներին կարելի է տեսնել թե՛ իշխանությունների և թե՛ ընդդիմության շարքերում: Նման իրավիճակը բնական է, քանի որ իրենք իրենց համարում են Սիրիայի հայազգի քաղաքացիներ, այլ ոչ թե սիրիահայ համայնք, ինչպես կարող է երևալ Հայաստանի Հանրապետության դիրքերից: Դիրքորոշումների նման տարբերությունն իր հերթին կարող է և՛ դրական, և՛ բացասական զարգացումներ ունենալ: Դրական կարող է լինել այն, եթե ընդդիմության շարքերում գտնվող Սիրիայի հայ ազգի քաղաքացիները լուրջ կապեր կարողանան հաստատել ընդդիմության տարբեր խմբերի որոշում ընդունող շրջանակների հետ, ինչի համար նրանց անհրաժեշտ է լինելու ՀՀ-ի գործուն աջակցությունը: Բացասականն այն է, որ բերում է ներհամայնքային լարվածության, ինչը վտանգավոր է այս անցումային փուլում:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ աշխատի սիրիական ընդդիմության հետ կապեր ստեղծելու հարցում, որպեսզի ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում հայկական համայնքի նկատմամբ սպասվելիք բացասական հետևանքները մեղմվեն:

– Հայաստանի Հանրապետության և հայության շահերից է բխում, որ Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն գործակցի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի և թե՛ Ռուսաստանի Դաշնության հետ: Առավել կարևոր է աշխատել Սիրիայի հայերի հետ: ԱՄՆ-ն հեռու է, իսկ Սիրիայի հայերը երկրում են:

– Շատ է խոսվում սիրիահայերի արտագաղթի կազմակերպման անհրաժեշտության մասին… Դա որքանո՞վ է խոհեմ: Չէ՞ որ սա Մերձավոր Արևելքում մեր ամենամեծ ներկայությունն է, ու մենք նաև դրանով ենք շատ երկրներին հետաքրքիր…

– Սիրիայի հայերը դարերի ընթացքում ստեղծել են մշակութային, հոգևոր և նյութական արժեքներ: Նրանց տունը Սիրիան է, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի արտագաղթի կազմակերպման անհրաժեշտություն չլինի: Սիրիահայերը «հայկական ցանցի» կարևորագույն մասն են:  Արտագաղթ կազմակերպելու անհրաժեշտությունից և ներկայությունը Մերձավոր Արևելքում կորցնելուց խուսափելու համար պետք է, որպեսզի «հայկական ցանցը», որի կենսագործունեությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունը, իր տարբեր բաղադրիչներով այս պահին աջակցի սիրիահայերին: Սա հնարավորություն կտա խուսափել վատթարագույն սցենարներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում