ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը դատապարտում է «Հարսնաքար»-ում տեղի ունեցած հանցագործությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վ. Այվազյանը հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացել է լրատվության միջոցներից:
«Դատապարտելի է: Ինչի՞ մասին է խոսքը: Ցանկացած դրսևորման պարագայում ծեծի ենթարկելը դատապարտելի է: Չեմ ուզում ասել` ոնց է եղել, ոնց չի եղել, ինչ է եղել: Դատապարտելի է»,- ասաց Վ. Այվազյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































