Քիմ Քարդաշյանը Փարիզում զբոսնել է չափազանց հանդուգն ու յուրահատուկ բացվածք ունեցող զգեստով:
Mail Online-ի փոխանցմամբ` ռեալիթի շոուի 31-ամյա աստղը վայելել է Փարիզը գեղեցիկ զգեստով, որը միևնույն ժամանակ հնարավորություն է տվել ուշադրության կենտրոնում պահել իր բարեմասնությունները:
Հեռուստատեսային աստղը անշուշտ դիմել է մեծ բացվածք ունեցող կրծկալի օգնության, որը նրան հնարավորություն է տվել ինքնավստահորեն գնումներ կատարել Ֆրանսիայի մայրաքաղաքում:














































