«Հունիսի 17-ին մորմոններին պատկանող «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հավաքն ընթացել է 2 փուլով: Մի մասը եղել է բաց, մյուսը՝ փակ: Մորմոնները սկզբում քննարկել են կառուցվածքային հարցեր, իսկ արդեն փակ նիստի օրակարգը եղել է բավական ընդլայնված»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթի աղբյուրների վկայությամբ՝ մորմոնները որոշել են աշնանը մեծ նիստ անցկացնել, որի ժամանակ էլ նրանք կազմակերպչական հարցերով ավելի հստակ որոշումներ են կայացնելու:








































