Saturday, 04 07 2026
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Տարօրինակ լռություն

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածն իր դաժանությամբ այն աստիճան է ցնցել հասարակությանը, որ արդեն մի քանի օր շարունակ Հայաստանում այդ ողբերգությունը քննարկումների թիվ մեկ թեման է: Եվ այստեղ հարկ ենք համարում արձանագրել ուշագրավ մի բան:

Երկու օր շարունակ տեղի է ունենում նման ակտիվ և բուռն քննարկում, դեպքի վերաբերյալ կարծիք են հայտնում բոլորը, սակայն քար լռություն է քաղաքական դաշտում: Մինչդեռ դեպքը առնչվում է այսպես ասած քաղաքական մարմնի ներկայացուցչի թիկնազորին և սեփականությանը, և առնվազն կարելի էր ակնկալել, որ գոն ինչ որ հայտարարություններ կարող էին անել Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունները, փորձելով լրացնել հասարակական կարծիքը:

Երբ գործ է հարուցվում Վարդան Օսկանյանի հիմնադրամի դեմ, քաաքական գրեթե բոլոր ուժերն ու գործիչները իրենց պարտքն են համարում Օսկանյանի պաշտպանությունը, մարդու իրավունքի և ազատությունների մասին ելույթները, իսկ ահա երբ խոսքը գնում է հայկական բանակի սպայի դաժան և գրեթե մահացու ծեծի մասին, Վարդան Օսկանյանի համար կուրծ ծեծողները ոչ մի բառ չեն ասում:

Լուռ է ԲՀԿ-ն, լուռ է ՀՅԴ-ն, որ այսօր ստանձնել են Հայաստանում ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկների դերը, լռում է Հայ ազգային կոնգրեսը, որը գնացել էր խորհրդարան իշխանություններին հանգիստ չտալու, լռում է Ժառանգությունը, որը սովորաբար որպես քաղաքական միավոր շատ ակտիվ է նման հարցերում և մշտապես հայտնում է իր դիրքորոշումը, հաճախ չվարանելով անգամ ոչ պոպուլյար հայտարարություններ անելուց, Ինչու է քաղաքական դաշտը լռում: Երբ լռում է ՀՀԿ-ն, սա հասկանալի է՝ ՀՀԿ-ականները խոսում են երբ Սերժ Սարգսյանը շարժի թելերը:

Բայց երբ լռում են մյուս քաղաքական ուժերը, հատկապես ներկայումս Օսկանյանի առիթով ժողովրդավարության և ազատությունների դրոշակակիր դարձած ԲՀԿ-ն, և կամ հենց նույն Վարդան Օսկանյանն ինքը, երբ ոչ մի գնահատական չի տրվում կատարվածին որպես մասնավոր դեպք և որպես ընդհանրական երևույթ, սա արդեն տարօրինակ լռություն է: Եթե խոսում ենք, ապա խոսում ենք ամեն ինչի մասին, իսկ եթե լռում ենք, ուրեմն պետք է երևի թե ամեն ինչի մասին լռենք: Այս մեծ լռությունն իսկապես հետաքրքրական է:

Երկու օր է անցել դեպքից, սակայն և ոչ մի քաղաքական ուժ չի փորձել պաշտոնապես կամ իր որևէ լիդերի թեկուզ անձնական կարծիքի մակարդակով անդրադառնալ դեպքին, և սա այն դեպքում, որ կուսակցությունները յուրայինների հետ կապված անգամ ամենաանշան ապտակի պարագայում կարող են համաշխարհային, տիեզերական աղմուկ բարձրացնել: Այսօր կառավարության արտահերթ նիստը քննարկելու է կառավարության ծրագիրը, և հուսանք, որ միգուցե այս նիստի ընթացքում քաղաքական ուժերը լռության չեն մատնի տեղի ունեցածը և կփորձեն խախտել լռությունը:

Ինչ խոսք, կատարվածը սպասում է նախ և առաջ իրավական գնահատականին, սակայն, դատելով այն բանից, որ նման մեծ ու փոքր միջադեպերը Հայաստանում բազմաթիվ են և դրանց մի մասն էլ նույնիսկ աղմուկ չի առաջացնում, ակնհայտ է, որ երևույթն ունի նաև քաղաքական գնահատականի և քաղաքական պատասխանատվության կարիք, առավել ևս, որ այն ուղակիորեն առնչվում է մի քաղաքական ուժի, ինքն իրեն և երկիրը փոխելու մասին որի հայտարարությունների հաշիվը հասարակությունն արդեն երևի թե կորցրել է:

 

Լուսանկարում՝ «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը և «Հարսնաքար» համալիրում վերջինիս դաժան ծեծի ենթարկած անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում