Երկուշաբթի երեկոյան մի խումբ իսլամիստ սալաֆիներ Լիբիայի Բենղազի քաղաքում հարձակում են գործել Թունիսի հյուպատոսության վրա: Այս մասին հայտարարել է Լիբիայում Թունիսի դիվանագիտական ներկայացուցչության ժամանակավոր պաշտոնակտար Մուհամմադ բեն Այեդը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Թունիսի ԱԳՆ մեկնաբանության համաձայն՝ «մոտ 40 հոգուց բաղկացած խումբը դրոշը պատռելուց առաջ նստացույց է կազմակերպել հյուպատոսության շենքի դիմաց»: Գերատեսչության տվյալներով՝ նրանք հաստատության պատերին Թունիսի կառավարության դեմ քննադատական կարգախոսներ են թողել:
Ակցիայի արդյունքում տուժածներ չկան:
Ուլտրապահպանողական իսլամիստ-սալաֆիների ելույթները իսկական գլխացավանք են դարձել Թունիսի կառավարության համար: ՄԵկ շաբաթ առաջ երկրում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, որոնք կազմակեպվել էին տեղի կրոնական խմբավորումների կողմից: Ակցիայի անցկացման համար առիթ էր հանդիսացել կազմակերպված գեղարվեստական ցուցահանդեսը:









































