Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության նախկին տնօրեն Մեիր Դագանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածը կարող է ունենալ հակառակ արդյունքը.
«Իրանի հետ պատերազմն արդյունավետ չի լինի, ընդհակառակը՝ այն ավելի կուժեղացնի Իրանին: Երեք գործոններ վկայում են Իրանի վրա հարձակվելու դեմ. ա) Իսրայելի ռազմական միջամտությունը չի կանգնեցնի Իրանի վիճելի միջուկային ծրագիրը, բ) Իրանի ժողովուրդն աջակցում է միջուկային ծրագրին, գ) Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում զգալիորեն կավելանա հոգևոր բարձրագույն ղեկավարությանը ժողովրդի աջակցությունը»:










































